Գրենլանդիայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Ջեֆ Լենդրին հայտարարել է, որ Դանիան գրավել է կղզին՝ շրջանցելով ՄԱԿ-ի նորմերը․
«Պատմությունը կարևոր է: ԱՄՆ-ն պաշտպանել է Գրենլանդիայի ինքնիշխանությունը Երկրորդ աշխարհամարտի ընթացքում, մինչ Դանիան անկարող էր դա անել: Պատերազմից հետո Դանիան կրկին գրավեց կղզին՝ շրջանցելով և անտեսելով ՄԱԿ-ի արձանագրությունը»:
Դանիայի դեսպանը ԱՄՆ-ում պատասխանել է Թրամփի հատուկ պատվիրակին. «Հազարամյակների ընթացքում Գրենլանդիան եղել է թագավորության մի մասը, ինչը բազմիցս ճանաչվել է ամերիկյան վարչակազմերի, Միավորված ազգերի կազմակերպության և միջազգային մակարդակով ընդհանուր առմամբ»։
Նա նաև ընդգծել է, որ միայն Գրենլանդիայի բնակիչներն իրավունք ունեն որոշելու իրենց ապագան։



