ԱՄՆ-ի Տեխասի նահանգում դեկտեմբերի 16-ին ներկայացվել է Ֆինլանդիայի ռազմաօդային ուժերի համար ստեղծված առաջին Lockheed Martin F-35A Lightning II բազմանպատակային կործանիչը։
«F-35 կործանիչները կամրապնդեն ինչպես Ֆինլանդիայի, այնպես էլ ՆԱՏՕ-ի ռազմական դաշինքի պաշտպանական կարողությունները»,- հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Անտի Հականենը։
F-35-ը Ֆինլանդիայում կարող է օգտագործվել տարբեր առաջադրանքների համար։
Ֆինլանդիան ԱՄՆ-ին պատվիրել է ընդամենը 64 կործանիչ, որոնք հաջորդ տարի կփոխարինեն ներկայում սպառազինության մեջ գտնվող McDonnell Douglas F/A-18 Hornets ինքնաթիռներին։ Գործարքի արժեքը պայմանագրի կնքման պահին գնահատվել է 10 միլիարդ եվրո, մատակարարումները նախատեսվում է ավարտել 2030 թվականին։



