ԱՄՆ-ն մտադիր է թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքար սկսել ցամաքում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox Business հեռուստաալիքի հետ հարցազրույցում։
«Թմրամաքսանենգությունը խիստ կրճատվել է։ Նավերին հարվածելու շնորհիվ մենք կրճատել ենք թմրանյութերի (մաքսանենգությունը)…. Այժմ մենք (գործողություններ) կսկսենք ցամաքում։ Մենք նախ պետք է կարգավորեինք նավերի խնդիրը, որովհետև ցամաքային հարվածներ հասցնելու դեպքում նրանք (խմբ.՝ թմրակարտելների անդամները) անմիջապես կանցնեին նավերով մաքսանենգությանը։ Հիմա դրանք չկան, հիմա մենք կսկսենք հարվածներ հասցնել ցամաքում», - ասել է նա։
Ավելի վաղ New York Post թերթին տված հարցազրույցում Սպիտակ տան ղեկավարը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն թմրակարտելներին ցամաքային հարվածներ կարող է հասցնել «ամեն տեղ»:
2025 թ. սեպտեմբերից ի վեր Միացյալ Նահանգները Խաղաղ օվկիանոսում և Կարիբյան ծովում պարբերաբար հարվածել է նավերի՝ պնդելով, որ դրանք մաքսանենգ ճանապարհով թմրանյութեր են տեղափոխում ԱՄՆ։ Այդ հարվածների հետևանքով, ըստ ամերիկյան ԶԼՄ-ների, զոհվել է շուրջ 120 մարդ։



