ԱՄՆ վարչակազմը դատական օրդերներ է պահանջել ևս մի քանի տասնյակ լցանավերի կալանավորման համար, որոնք առնչվում են վենեսուելական նավթի առևտրին։ Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Ըստ նրանց տվյալների՝ հիմնականում ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում գտնվող շրջանային դատարաններին ներկայացվել են քաղաքացիական բռնագանձման բազմաթիվ հայցեր։
Աղբյուրները հստակեցնում են, որ թեև հունվարի 9-ին ամերիկյան կողմը ժամանակավորապես դադարեցրել էր նավերի կալանավորումը, ԱՄՆ-ն պատրաստ է վերսկսել գործողություններն այն նավերի դեմ, որոնցով նավթի փոխադրումը ինքը չի թույլատրում։
Հունվարի 12-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը լրագրողներին հայտարարել է, որ Վաշինգտոնի վարչակազմը կշարունակի կալանել բոլոր այն լցանավերը, որոնք դուրս են գալիս Վենեսուելայից՝ առանց ԱՄՆ իշխանությունների թույլտվության։



