ԱՄՆ-ն միշտ պատրաստ է ահաբեկիչների դեմ գործողո...

ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Պենտագոնը միշտ պատրաստ է գործողությունների ահաբեկիչների դեմ՝ նկատի ունենալով Նիգերիայում ԱՄՆ-ի հարվածները «Իսլամական պետության» թիրախներին։ Այս մասին նա գրել է X սոցիալական հարթակում:

«Նախագահն անցյալ ամիս (խմբ.՝ նոյեմբերին) հստակ ասաց, որ անմեղ քրիստոնյաների սպանությունները Նիգերիայում և այլուր պետք է դադարեցվեն։ Պատերազմի նախարարությունը միշտ պատրաստ է, և ԻՊ-ն դրանում հավաստիացավ գիշերը՝ Սուրբ ծննդյան օրը։ Սպասվում է ավելին...», - գրել է նա։

Հեգսեթը նաև շնորհակալություն է հայտնել Նիգերիայի կառավարությանն «աջակցության և համագործակցության համար»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իր կարգադրությամբ ամերիկացի զինվորականները մի շարք հարվածներ են հասցրել ԻՊ-ի ահաբեկիչներին Նիգերիայի հյուսիս-արևմուտքում։

Նիգերիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել էր ահաբեկչական թիրախներին հարվածները։