ԱՄՆ-ն մի քանի ինքնաթիռ և ուղղաթիռ է տեղափոխել բրիտանական ավիաբազաներ։ Այս մասին գրում է The Times թերթը:
Հրատարակության տվյալների համաձայն՝ հունվարի 3-ից Սաֆոլքում և Գլոսթերշիրում գտնվող երեք բազաներում վայրէջք է կատարել առնվազն տասնչորս C-17 Globemaster տրանսպորտային ինքնաթիռից և երկու զինված AC-130J Ghostrider ուղղաթիռից բաղկացած նավատորմը։
Դրա հետ մեկտեղ Globemaster տրանսպորտային ինքնաթիռում կարող է գտնվել առնվազն հինգ MH-60M Black Hawk ուղղաթիռ և մեկ MH-47G Chinook։ Դրանք բոլորն էլ օգտագործվում են հատուկ գործողություններ անցկացնելիս։
Բազաները, որտեղ վայրէջք են կատարել ինքնաթիռները, համատեղ օգտագործվում են Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի կողմից։
Ինչպես նշում է The Times-ը, ԱՄՆ-ն մեծացնում է իր ռազմական ներկայությունը Մեծ Բրիտանիայում Վենեսուելայում տեղի ունեցած գործողությունից և նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո։



