Միացյալ Նահանգներն Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունների ֆոնին կշարունակի ՆԱՏՕ-ի միջոցով զենք մատակարարել Կիևին: Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը։
«Այնքան ժամանակ, որքան պահանջվի հաշտության համաձայնագիր կնքելու համար, մենք պատրաստ ենք շարունակել մեր զենքը վաճառել ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներին, այնուհետև նրանք այն կտրամադրեն Ուկրաինային, որպեսզի նրանք (Կիևը), նախ, հակաօդային և հակահրթիռային պաշտպանության միջոցներ ունենան, և, երկրորդը, հարձակողական զենք ունենան, որը կօգնի նրանց շարունակել պայքարը», - Ուիթաքերն ասել է Newsmax հեռուստաալիքի եթերում։



