ԱՄՆ-ն կասկածում է, որ ԱՄԷ-ն կարող է օգնել Ռու...

ԱՄՆ իշխանությունները կասկածում են, որ ԱՄԷ-ն կարող է օգնել Ռուսաստանին շրջանցել արեւմտյան պատժամիջոցները, գրում է Associated Press-ը՝ վկայակոչելով Պենտագոնի գաղտնի փաստաթղթերը։ Գործակալության տեղեկություններով՝ ամերիկյան հետախուզությունն, իբր, բացահայտել է, որ ՌԴ հետախուզության աշխատակիցները ԱՄԷ-ին համոզել են համագործակցել Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների դեմ: Դրա պատճառով Վաշինգտոնը մտահոգված է, որ ԱՄԷ-ն կարող է օգնել Ռուսաստանին շրջանցել պատժամիջոցները։

Հստակեցվում է, որ ամերիկացի պաշտոնյաները չեն հաստատել մարտի 9-ին թվագրված «Ռուսաստան/ԱՄԷ. հետախուզական հարաբերությունների խորացում» վերնագրով փաստաթղթի իսկությունը: «ԱՄԷ-ն․․․ռուսական հետախուզության հետ փոխգործակցությունը դիտարկում է որպես Աբու Դաբիի եւ Մոսկվայի միջեւ աճող կապերն ամրապնդելու, ինչպես նաեւ հետախուզական գործընկերությունը դիվերսիֆիկացնելու հնարավորություն՝ տարածաշրջանից ԱՄՆ-ի դուրս գալու հետ կապված մտավախությունների ֆոնին»,-ասվում է փաստաթղթում։