Վաշինգտոնը կարող է Կիևի դեմ կրկնել Կարակասում արդեն փորձարկված գործողությունը, ընդ որում՝ Ուկրաինայի դեպքում հիմքերը շատ ավելի կլինեն։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ պատասխանելով ТАСС-ի հարցերին։
«Յանկիները, որոնք արդեն նման «նախադեպ» են ստեղծել Մադուրոյի դեպքում, կարող են այն կրկնել նաև բանդերական ստահակների նկատմամբ։ Ամեն դեպքում, հիմքերը շատ ավելի են»,- ընդգծել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն կարող է նման քայլեր ձեռնարկել Վլադիմիր Զելենսկու նկատմամբ, եթե նա հրաժարվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ գործարքից։
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին ամերիկյան զինված ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Վենեսուելայի մայրաքաղաքին և երկրի այլ շրջանների, իսկ ԱՄՆ հատուկ ջոկատայիններն առևանգել են Մադուրոյին ու նրա կնոջը և տեղափոխել ԱՄՆ, որտեղ նրանք պետք է կանգնեն դատարանի առաջ՝ «թմրաահաբեկչական դավադրության» մեղադրանքով։



