![ԱՄՆ-ն կարող է մի քանի երկրներում փակել հյուպա...](/imgs/posts/medium/2025/02/c7cb5f8.webp)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարող է փակել երկրի մի քանի հյուպատոսություններ ամբողջ աշխարհում՝ Պետքարտուղարության ծախսերը կրճատելու համար։ Այդ մասին հաղորդել է NBC հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրների։
Ըստ նրանց տվյալների՝ խոսքը վերաբերում է հյուպատոսություններին խաղաղօվկիանոսյան կղզիներում, Կանադայում և Մեքսիկայում, ինչպես նաև Եվրոպայում, մասնավորապես՝ Գերմանիայում և Ֆրանսիայում։ NBC-ն նշում է, որ Թրամփն արդեն ծանոթացել է այդ նախաձեռնությանը, բայց դրա իրականացման ժամկետների մասին որոշում դեռ չի կայացվել։ Պետքարտուղարությունն իր հերթին հյուպատոսություններից տվյալներ է խնդրել իրենց գործունեության մասին։
Հունվարի 20-ին Թրամփի երդմնակալությունից անմիջապես հետո միլիարդատեր Իլոն Մասկի Կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE) սկսել է ԱՄՆ բյուջեի ծախսերի խոշորամասշտաբ ստուգումը։ Ընդհանուր առմամբ, գործարարն ակնկալում է պետական ծախսերը կրճատել 2 տրիլիոն դոլարով: