ԱՄՆ-ն կանադական ավտոմեքենաների, ավտոպահեստամասերի և պողպատի մաքսատուրքերը կբարձրացնի մինչև 50%՝ 2027 թվականի հունվարի 1-ից, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նա նաև նշել է, որ ԱՄՆ-ում արտադրողների համար մաքսատուրքեր չկան։
«Կառուցեք ԱՄՆ-ում, և մաքսատուրքերը կլինեն զրոյական։ Կանադային այլևս չեն վերաբերվի որպես երկրի։ Առևտրի և շատ այլ առումներով նրանք (Կանադան - խմբ.) աշխարհի ամենատհաճ երկրներից մեկն են», - գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։



