Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկումը բխում է ԱՄՆ շահերից, քանի որ պոտենցիալ համատեղ նախագծերի փաթեթը գերազանցում է 14 տրիլիոն դոլարը, այս մասին հայտարարել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար, արտասահմանյան երկրների հետ ներդրումային և տնտեսական համագործակցության գծով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը, հայտնում է ՌԻԱ նովոստի-ն:
«ԱՄՆ-ն ի վերջո կչեղարկի պատժամիջոցները, քանի որ Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները ամերիկյան բիզնեսի համար արժենում են ավելի քան 300 միլիարդ դոլար։ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկումը բխում է ԱՄՆ շահերից», - գրել է Դմիտրիևը X սոցիալական ցանցում։
Ռուսաստանում բազմիցս ընդգծել են, որ երկիրը կհաղթահարի պատժամիջոցների ճնշումը, որն Արևմուտքը սկսել է կիրառել մի քանի տարի առաջ և շարունակում է ուժեղացնել։ Մոսկվայում շեշտել են, որ Արևմուտքին չի հերիքում քաջությունը՝ խոստովանելու Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ձախողումը։ Հենց արևմտյան պետություններում ևս բազմիցս հնչել են կարծիքներ, որ հակառուսական պատժամիջոցներն անարդյունավետ են։



