ԱՄՆ-ն հրաժարվել է Իրանից հարստացված ուրանը ըն...
Իրանական հարստացված ուրանը ՌԴ արտահանելու Ռուսաստանի նախաձեռնությունը կարող էր լավ լուծում լինել, սակայն ԱՄՆ-ն հրաժարվել է դրանից։ Այս մասին India Today հեռուստաալիքին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է դերակատարություն ստանձնել իրանական հարստացված ուրանի հարցի լուծման գործում այնպես, որ դա առավելագույնս ընդունելի լինի Իրանի համար:
«Ռուսաստանը պատրաստ էր ընդունել հարստացած ուրանը։ Դա կարող էր լավ որոշում լինել, բայց, ցավոք, ամերիկյան կողմը մերժեց այդ առաջարկը», — հայտարարել է նա։