ԱՄՆ-ն Հնդկաստանին 6 ամսով ազատել է Իրանի Չաբա...

ԱՄՆ-ն Հնդկաստանին 6 ամսով ազատել է Իրանի Չաբահար նավահանգստի նկատմամբ պատժամիջոցներից, որը ուժի մեջ էր մտել սեպտեմբերի 29-ին, հայտարարել է Հնդկաստանի ԱԳՆ-ն՝ India Today-ի փոխանցմամբ:

Նշվում է, որ Հնդկաստանի համար իրանական Չաբահար նավահանգիստը Աֆղանստանի, Կենտրոնական Ասիայի և Ռուսաստանի արևելյան մասի հետ տրանսպորտային կապերի ամենակարևոր հատվածն է։

2003 թվականին Իրանը և Հնդկաստանը հաստատել են ռազմավարական համագործակցության ճանապարհային քարտեզ, որի հիմնական նպատակներից մեկը Չաբահարի նավահանգիստի ստեղծումն ու զարգացումն էր։

2016 թվականի մայիսին Իրանը, Հնդկաստանը և Աֆղանստանը համաձայնել են Չաբահար նավահանգստում կառուցել «Շահիդ Բեհեշթի» տերմինալը։ Դրանից հետո Նյու Դելին սկսել է արագացնել օբյեկտի զարգացման մեջ իր ներդրումները։

2024 թվականից Հնդկաստանը շահագործում է «Շահիդ Բեհեշթի» տերմինալը՝ 10 տարվա պայմանագրով։ Այս տերմինալից բացի, Չաբահարի նավահանգիստն ունի նաև երկրորդ նավահանգստային համալիր՝ «Շահիդ Կալանտարի» տերմինալը։

Նավահանգստի ամենամեծ խոչընդոտն ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ սահմանված պատժամիջոցներն են։ 2018 թվականին Սպիտակ տունը չեղյալ հայտարարեց նավահանգստի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները։