ԱՄՆ-ի և ՌԴ-ի պատվիրակությունները կարող են ուկրաինական կարգավորման շուրջ բանակցություններ անցկացնել առաջիկա հանգստյան օրերին Ֆլորիդայում: Այդ մասին հաղորդել է Politico-ն՝ հղում անելով աղբյուրների։
«Սպասվում է, որ ԱՄՆ-ի և ՌԴ-ի ներկայացուցիչներն այս հանգստյան օրերին կհանդիպեն Մայամիում՝ Թրամփի վարչակազմի կողմից Կիևի և Մոսկվայի միջև հակամարտությունը դադարեցնելու փորձերի շրջանակներում»,-ասվում է հոդվածում։
Դրա հետ մեկտեղ հրատարակությունն ընդգծում է, որ պլանները դեռևս կարող են փոփոխվել։ Ֆլորիդայում բանակցությունները կայանալու դեպքում ամերիկյան կողմը պլանավորում է ներկայացնել վերջերս Բեռլինում ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի երկրների ներկայացուցիչների միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքները։
Politico-ի տեղեկատվության համաձայն՝ ռուսական կողմը, ինչպես սպասվում է, կներկայացնի ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը։ Պլանավորվում է, որ ԱՄՆ-ից ներկա կլինեն երկրի նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը և Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները։



