Իրանը հայտնել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը հարձակվել են Սպահանի բնակելի թաղամասերի վրա, հաղորդում է Fars-ը։
«Սպահանի երկու բնակելի թաղամասերի վրա ավիահարվածի հետևանքով ավերվել են մի քանի բնակելի շենքեր, իսկ մյուսները լրջորեն վնասվել են։
Փրկարարական ծառայությունները վթարի հետևանքով վիրավորներին տեղափոխել են բժշկական կենտրոններ, և շարունակվում են փլատակների մաքրման աշխատանքները», - ասվում է հայտարարության մեջ։



