ԱՄՆ կոնգրեսական Փրենկ Փալոնը ողջունում է Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության մասին պատմության մեջ առաջին փաստաթղթի ստորագրումը։ Այս մասին նա գրառում է արել X-ի իր էջում:
«ԱՄՆ-ը և Հայաստանը պաշտոնապես ռազմավարական գործընկերներ են: Այս պատմական համաձայնագիրը արտացոլում է Հայաստանի արձանագրած առաջընթացը վերջին մի քանի տարիների ընթացքում և ամրապնդում է մեր տնտեսական, անվտանգության և ժողովրդավարական կապերը։ Հպարտ եմ, որ զբաղվել եմ այս հարցի առաջխաղացմամբ՝ որպես Հայկական հանձնախմբի համանախագահ»,- գրել է նա:
Հիշեցնենք, որ երեկ Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարությունում կայացել է Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական գործընկերության մասին կանոնադրության ստորագրում: