
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնության մեծ մասը չի կասեցվել և շարունակվում է ըստ ժամանակացույցի։
Հուլիսի 1-ին Politico-ն հայտարարել է ԱՄՆ-ի կողմից Կիևի ռեժիմին զինամթերքի և որոշ զենիթային հրթիռների մատակարարումների դադարեցման մասին՝ ամերիկյան պաշարների սպառման պատճառով։
Սպիտակ տան խոսնակ Աննա Քելլին հուլիսի 2-ին հաստատել է NBC-ին մատակարարումների դադարեցման փաստը՝ նշելով, որ որոշումը կայացվել է «Ամերիկայի շահերը առաջնային տեղում դնելու» համար։