ԱՄՆ-ն այլևս Իսպանիայի օգնության կարիքը չունի...

Սպիտակ տունը պնդում է, որ ԱՄՆ-ն այլևս Իսպանիայի օգնության կարիքը չունի Իրանի դեմ գործողության մեջ՝ Մադրիդի կողմից հակամարտությունում ներգրավված ամերիկյան ինքնաթիռների համար իր օդային տարածքը փակելու որոշումից հետո։

«ԱՄՆ զինվորականները հասնում կամ գերազանցում են իրենց բոլոր նպատակները «Էպիկական կատաղություն» գործողության շրջանակներում և Իսպանիայի կամ որևէ մեկի օգնության կարիքը չունեն»,- հայտնել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, Վաշինգտոնում Իսպանիայի կառավարության որոշումն ընկալել են որպես Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողություններին աջակցելուց հրաժարվելու գծի շարունակություն։ Պարբերականը նաև հիշեցնում է, որ Մադրիդի կողմից ԱՄՆ-ին ռազմաբազաներից օգտվելու հնարավորություն չտալուց հետո, նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է կրճատել առևտուրը Իսպանիայի հետ։

Իսպանիայի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ չեն աջակցում մասնակցությանն այնպիսի ռազմական գործողությունների, որոնք չունեն իրավական հիմք՝ միևնույն ժամանակ շարունակելով կատարել պարտավորությունները ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի շրջանակներում։ Այս պատճառով Իսպանիան ավելի վաղ արգելել էր պետության տարածքում գտնվող «Ռոտա» և «Մորոն» ռազմաբազաների օգտագործումը Իրանի դեմ գործողությունների համար։