ԱՄՆ-ն արտերկրում առգրավել է շուրջ 1 մլրդ դոլա...

ԱՄՆ-ն ավելի քան 1 միլիարդ դոլարի ռուսական ակտիվներ է առգրավել արտերկրում կամ նպաստել է դրանց առգրավմանն այն բանից հետո, ինչ Ռուսաստանը ռազմական գործողություններ է սկսել Ուկրաինայում։ Այս մասին հաղորդում է CBS News-ը։

Ըստ պարբերականի՝ ռուս օլիգարխները տարբեր միջոցներով փորձել են թաքցնել իրենց հարստությունը, սակայն ԱՄՆ դատախազներին հաջողվել է գտնել պատժամիջոցներից խուսափող ռուսաստանցի մեծահարուստներին։

Ըստ ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ Լիզա Մոնակոյի՝ ԱՄՆ կառավարությունն ինքնաթիռներ է իջեցրել Շվեյցարիայում և Մերձավոր Արևելքում, ձերբակալել է մաքսանենգների Իտալիայում, Գերմանիայում և Լատվիայում՝ ցույց տալով, որ «թաքնվելու տեղ չկա»։