ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն առաջարկել է Ուկրաինայում հրադադարի գծի երկայնքով Չինաստանից և Բրազիլիայից խաղաղապահ ուժեր տեղակայել, որոնք այնտեղ կլինեն ԵՄ երկրների զինվորականների հետ միասին, գրում է The Economist-ը։ Պարբերականի համաձայն՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Մյունխենի անվտանգության համաժողովում եվրոպացի պաշտոնյաների հետ զրույցի ժամանակ նշել է, որ միայն եվրոպացիներից բաղկացած ուժերը ավելի քիչ արդյունավետ կլինեն Ռուսաստանի կողմից հնարավոր ագրեսիան զսպելու համար։
Միևնույն ժամանակ, ԵՄ առաջնորդները մտադիր են փետրվարի 17-ին Փարիզում կայանալիք արտակարգ գագաթնաժողովում քննարկել Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու կոնկրետ ծրագրերը: Գործին ծանոթ մարդկանց խոսքով, միջոցառման գլխավոր թեման կլինի Ուկրաինայում զորքերի հնարավոր տեղակայումը ոչ թե ապագա հրադադարի գծի վրա, այլ հետևում՝ որպես խաղաղության համաձայնագրի կիրարկման երաշխիք։
Թրամփի թիմը նախկինում բացառել էր Ուկրաինա ամերիկյան զորքեր տեղակայելու հնարավորությունը, սակայն եվրոպացի պաշտոնյաները FT-ին ասել են, որ Վաշինգտոնը պատրաստ է «արտաքին աջակցություն» տրամադրել ՆԱՏՕ-ի զորքերին, որոնք խաղաղապահ առաքելություն են իրականացնում հակամարտության գոտի:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել էր, որ պատրաստ է բրիտանական զորքեր ուղարկել Ուկրաինա՝ վերահսկելու ցանկացած խաղաղության համաձայնագրի կատարումը։



