ԱՄՆ-ն ակտիվ է Սիրիայի քրդերի պաշտպանության և...

Սիրիայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ և Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը բանակցություններ է վարել Իրաքյան Քրդստանի վարչապետ Մասուր Բարզանիի հետ՝ Սիրիայի հյուսիս-արևելքում քրդերի հետ կապված իրավիճակի և մարդասիրական օգնության տրամադրման վերաբերյալ:

«Ես արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Նորին Գերազանցություն Մասուր Բարզանիի հետ, որի ընթացքում քննարկեցինք Սիրիայում ստեղծված իրավիճակը, հրադադարի պահպանման կարևորությունը (սիրիացի քրդերով բնակեցված տարածքներում) և կարիքավորներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու կարևորությունը, մասնավորապես Քոբանիում (Այն ալ-Արաբ, քաղաք Սիրիայի հյուսիսում՝ հիմնականում քրդական բնակչությամբ)», – գրել է Բարաքը X-ում։