ԱՄՆ-ն աջակցում է սահմանների ամրապնդմանն ուղղվ...

Այսօր առավոտյան ԱՄՆ փոխդեսպան Դեյվիդ Ալենը ողջույնի խոսք է ուղղել օդային և ցամաքային սահմանի հսկողությանը նվիրված հնգօրյա դասընթացի մասնակից հայ իրավապահներին։ Այդ մասին ասված է դեսպանության Ֆեյսբուքի էջում:

«Միացյալ Նահանգներն աջակցում է սահմանների ամրապնդմանն ուղղված Հայաստանի ջանքերին՝ թմրամիջոցների և մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի շրջանակում»,- նշված է գրառման մեջ։