ԱՄՆ-ն Ադրբեջանին հրավիրել է միանալ՝ ռազմական գործողությունների ավարտից հետո Գազայի կայունացմանն ուղղված միջազգային առաքելությանը, հաղորդում է AnewZ-ը։
Աղբյուրների համաձայն՝ Բաքուն դեռևս որոշում չի կայացրել։ Ադրբեջանը պնդում է, որ մասնակցությունը հնարավոր է միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև առկայության դեպքում, որը կապահովի առաքելության միջազգային օրինականությունը։
Նախաձեռնությունը նախատեսում է բազմազգ ուժերի ստեղծում՝ անվտանգությունն ապահովելու, մարդասիրական օգնություն տրամադրելու և նոր հակամարտությունը կանխելու համար։ Միացյալ Նահանգները չի պլանավորում զորքեր ուղարկել, բայց ձևավորում է գործընկերների կոալիցիա, որոնց մեջ քննարկվում է նաև Ադրբեջանի մասնակցությունը։
Բաքուն համակարգում է իր գործողություններն Իսլամական համագործակցության կազմակերպության և Արաբական լիգայի հետ՝ ընդգծելով, որ արաբական երկրները պետք է իրենք որոշեն Գազայի ապագան։



