
ԱՄՆ-ը 100 օրով կդադարեցնի օտարերկրյա քաղաքացիների վտարումը Ներքին անվտանգության նախարարության արդյունավետության բարձրացման համար, նշել են գերատեսչությունում:
«100 օրվա ընթացքում` 2021 թվականի հունվարի 22-ից, Ներքին անվտանգության վարչությունը կդադարեցնի արտաքսման ենթական ոչ քաղաքացիների վտաարումը, որպեսզի ապահովվի միգրացիոն օրենքների կիրառման արդար և արդյունավետ համակարգ, որն առաջնահերթություն է տալիս ազգային անվտանգության, սահմանների անվտանգության և հանրային անվտանգության պահպանմանը», - ասված է հայտարարության մեջ:
Նշվում է, որ այս միջոցը նախարարությանը հնարավորություն կտա ռեսուրսներ ուղղել երկրի առավել հրատապ խնդիրները լուծելու համար, ներառյալ գործառնական խնդիրները հարավ-արևմտյան սահմանին՝ վերջին մեկ դարի ամենալուրջ առողջական ճգնաժամի ֆոնին: