ԱՄՆ մի շարք քրիստոնեական համայնքների առաջնորդ...

Ամերիկայի Միացյալ Նահանգների մի շարք քրիստոնեական համայնքների առաջնորդներ օգոստոսի 29-ին նամակ են ուղարկել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ խորը մտահոգություն հայտնելով Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման կապակցությամբ։

Նամակի հեղինակները կոչ են անում ԱՄՆ նախագահին օգտագործել իր ողջ ազդեցությունը՝ վերջ դնելու Արցախն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի արգելափակմանն Ադրբեջանի կողմիցինչպես նաև ջանքեր գործադրել՝ հասնելու հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը։

«Խնդրում ենք Ձեզ շտապ քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու Արցախի շրջափակումըտրամադրելու անհրաժեշտ մարդասիրական օգնություն և երաշխավորելուոր այդ կենսական նշանակության բեռը տեղ հասնիվերջ դնելու Արցախի ժողովրդի տառապանքներին և կանխելու սողացող ցեղասպանությունըորի ականատեսն ենք մենք։ Հորդորում ենք անել հնարավորը՝ միջազգային գործընկերների և Ադրբեջանի ու Թուրքիայի կառավարությունների հետ համագործակցությամբ այս շարունակվող քաղաքական ճգնաժամին և հումանիտար աղետին անհապաղ դիվանագիտական լուծում գտնելու համար», - գրված է նամակում։

Փաստաթղթում հղում է արվում նաև Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի կողմից վերջերս հրապարակված զեկույցինորում ներկայացվում է Ադրբեջանի իշխանությունների գործողությունների հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակը և արձանագրվումոր «հիմք կա ենթադրելուոր ցեղասպանություն է իրագործվում»։ Նշվում է նաևոր Արցախի շրջափակումը դատապարտել են ՄԱԿ-ի հատուկ զեկուցողները, «Human Rights Watch», «Amnesty International», «Freedom House» և «Lemkin Institute for Genocide» հեղինակավոր միջազգային կազմակերպություններըԱՄՆ Քրիստոնեական եկեղեցիների ազգային խորհուրդը։