ԱՄՆ-ն անհանգստացած է քաղաքական կուսակցությունների մասին Ադրբեջանի ընդունված վերջին օրենքի կապակցությամբ։
«Մենք կոչ ենք անում իշխանություններին ականջալուր լինել Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի առաջարկություններին և հարգել հիմնարար ազատությունները, ներառյալ ասոցացման իրավունքը»․ այս մասին իր թվիթերյան էջում գրել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:



