ԱՄՆ-ից սահմանային անվտանգության հատուկ թիմ կժ...

Վաշինգտոնը Երևանի հետ համագործակցում է պաշտպանության ու անվտանգության ոլորտներում: Այս մասին այսօր ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության փաստաթղթի ստորագրման ժամանակ ասաց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը:

«Մասնավորապես, միտված ենք ամրապնդելու Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պաշտպանությունը իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում»,-նշեց նա:

Բլինքենը տեղեկացրեց, որ հաջորդ շաբաթ ԱՄՆ-ից սահմանային  անվտանգության հատուկ թիմ է ժամանելու Հայաստան՝ ամրապնդելու անվտանգության ուղղությամբ համատեղ աշխատանքը: Նրա խոսքով՝ կշարունակվի նաև Eagle Partner ձևաչափի շրջանակում համագործակցությունը:

Նա նաև հավելեց, որ միտված են զարգացնել գործընկերային հարաբերությունները։

«Դա դրական է երկու երկրների համար, և իհարկե՝ տարածաշրջանի, նույնիսկ տարածաշրջանի սահմաններից դուրս։ Այս կանոնադրությունը, որպես այդպիսին, վստահ եմ, կնպաստի ավելի դիմակայուն, խաղաղ, անվտանգ և անկախ Հարավային Կովկասի ստեղծմանը»,-նշեց նա: