ԱՄՆ-ի ներխուժումը Գրենլանդիա կարող է «ամենակա...

ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի օրոք Գրենլանդիայի հնարավոր ռազմական բռնակցումը կարող է  մարդկության պատմության ամենակարճ զինված հակամարտությունը դառնալ։ Այս կարծիքն է հայտնում Politico թերթի հոդվածը, որը մեջբերում է վերլուծաբանների գնահատականները։

Փորձագետները նման եզրահանգման են եկել, քանի որ ամերիկացի զինվորականներն արդեն Գրենլանդիայում են 1940-ականներից։ Նրանց ներկայությունը կղզում պաշտոնապես ապահովվել է 1951 թվականին ԱՄՆ-ի և Դանիայի միջև կնքված պայմանագրով։ Միաժամանակ, Գրենլանդիայում ստեղծվել է Արկտիկայի տարածաշրջանի ամենամեծ ավիաբազան՝ Թուլեն, որտեղ տեղակայվել է մինչև 10 000 հոգանոց կոնտինգենտ և տեղակայված են միջուկային զենք կրելու ունակ ռազմավարական ռմբակոծիչներ։ 2023 թվականին ավիաբազան վերանվանվել է Պիտուֆֆիկ տիեզերական բազա, որն իրականացնում է հրթիռային հարձակման նախազգուշացման համակարգի և Արկտիկայի գոտու վերահսկման խնդիրները։

Ինչպես նշում է հրատարակությունը, համաձայնագրի համաձայն՝ Միացյալ Նահանգները պարտավորվել է պաշտպանել Գրենլանդիան ցանկացած հարձակումից, քանի որ «Դանիական զինված ուժերը չեն կարող հետ մղել պոտենցիալ ագրեսորին առանց արտաքին օգնության»։

«Դանիան հիանալի հասկանում է, որ ինքնուրույն չի կարող պաշտպանել Գրենլանդիան որևէ մեկից: Հարցն այն է, թե ո՞ւմ հետ են պայքարելու [ամերիկացիները]։ Իրենց սեփական զինվորակաների հե՞տ: «Նրանք արդեն այնտեղ են»,- թերթը մեջբերում է Կոպենհագենի համալսարանի Պատերազմի ուսումնասիրությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Քրիստիան Սոբի Քրիստենսենի կարծիքը։