ՆԱՏՕ-ում Ուկրաինայի վերաբերյալ բանակցությունն...

Ուկրաինայում կարգավորման շուրջ բանակցությունները այս դարի եվրոպական անվտանգության համար ամենակարեւորն են, գրել է Washington Post թերթը՝ հղում կատարելով ՆԱՏՕ անանուն դիվանագետի։

«Կարծում եմ՝ արդարացի կլինի ասել, որ սրանք այս դարի եվրոպական անվտանգության համար ամենակարեւոր բանակցություններն են»,- ասել է դիվանագետը։

ԱՄՆ վարչակազմը նախկինում հայտարարել էր ուկրաինական կարգավորման ծրագրի մշակման մասին։ Կրեմլը հայտարարել է, որ Ռուսաստանը բաց է բանակցությունների համար եւ հավատարիմ է մնում Անքորիջի քննարկումներին։

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը Կրեմլում ամերիկացի ներկայացուցիչների հետ բանակցություններն անվանել է շատ բովանդակալից՝ ավելացնելով, որ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ շփումները կշարունակվեն։ Ուշակովը նաեւ նշել է, որ մարտադաշտում ռուսական զինվորականների հաջողությունները դրական ազդեցություն են ունեցել բանակցությունների ընթացքի եւ բնույթի վրա։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը նույնպես հայտարարել է, որ Կիեւի ռեժիմը պետք է որոշում կայացնի եւ սկսի բանակցություններ վարել։ Կիեւի որոշումների կայացման ազատությունը կրճատվում է Ռուսաստանի զինված ուժերի հարձակողական գործողությունների հետեւանքով։ Սա հենց Կիեւի ռեժիմի խաղաղ կարգավորման հարկադրանքն է, եւ ցանկացած հետագա գործողություն անիմաստ եւ վտանգավոր է Կիեւի համար։