ԱՄՆ-ի հետ մի շարք հարցերի շուրջ հաջողվել է սկ...

Ժնևում Իրանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև երեքշաբթի անցկացված հանդիպումից հետո, Իրանի բանակցային թիմը գլխավորող Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ կողմերը մի շարք հարցերի շուրջ համաձայնության են եկել։

«Մենք կարողացանք մի շարք հարցերի շուրջ հիմնարար համաձայնության հասնել։ Մեր սկսած ուղին կարող է հանգեցնել համաձայնության։ Նախորդ հանդիպման համեմատ զգալի առաջընթաց է գրանցվել,- հայտարարել է Իրանական բանակցային թիմը գլխավորող արտգործնախարար Արաղչին: -Երբ խոսքը վերաբերում է համաձայնագրի մշակմանը և գրությանը, աշխատանքն ավելի դժվար է դառնում», - հավելել է նա։ Ըստ Արաղչիի՝ երկու կողմերին ժամանակ կպահանջվի կոնսենսուսի հասնելու համար։

«Հաջորդ փուլի ամսաթիվը դեռևս որոշված ​​չէ, և համաձայնություն է ձեռք բերվել, որ երկու կողմերն էլ կաշխատեն հնարավոր համաձայնագրերի տեքստերի վրա, քանի որ նրանց կարծիքների փոխանակումները շարունակվում են»,- եզրափակել է Իրանի արտգործնախարարը։