ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև կապերը «որոշիչ պահի» են...

ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև կապերը «որոշիչ պահի» են բախվում, Մյունխենի անվտանգության համաժողովին մեկնելուց առաջ հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

«Կարծում եմ՝ սա որոշիչ պահ է... աշխարհը շատ արագ փոխվում է մեր աչքի առաջ»,- ասել է Ռուբիոն։

«Անկեղծ ասած՝ Հին աշխարհն այլևս չկա, այն աշխարհը, որում ես մեծացել եմ, և մենք ապրում ենք աշխարհաքաղաքականության նոր դարաշրջանում, և դա պահանջելու է, որ մենք բոլորս վերանայենք, թե ինչի է նմանվում այն և ինչպիսին է լինելու մեր դերը», - ասել է նա։

Տեղեկություններ են հաղորդվում, որ Եվրոպացի առաջնորդները պատրաստվում են հանդիպել Ռուբիոյի հետ Մյունխենի համաժողովի շրջանակում։ Ռուբիոն ելույթ կունենա գագաթնաժողովում փետրվարի 14-ի առավոտյան։

Մյունխենի 62-րդ անվտանգության համաժողովը տեղի կունենա 2026 թվականի փետրվարի 13-ից 15-ը՝ Bayerischer Hof և Rosewood Munich հյուրանոցներում:

Համաժողովին կմասնակցեն ավելի քան 115 երկրներից 1000-ից ավելի մասնակիցներ, ներառյալ մոտ 60 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, այդ թվում՝ Չեխիայի, Ուկրաինայի, Ֆինլանդիայի, Ֆրանսիայի առաջնորդները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ավելի քան 50 ղեկավարներ, այդ թվում՝ Եվրամիության, ՆԱՏՕ-ի, Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ), Համաշխարհային բանկի, Առևտրի համաշխարհային կազմակերպության և ՄԱԿ-ի բազմաթիվ գործակալությունների ղեկավարներ։