ԱՄՆ-ի անցումը դեպի «Ամերիկան առաջինը» հայեցակարգն անհանգստացնող հնչեղություն ունի Հիտլերի ժամանակաշրջանի «Առաջին հերթին Գերմանիան» կարգախոսի հետ: Այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը «Ռուսաստանը գլոբալ հարցերում» ամսագրի համար տպագրված հոդվածում։
«Ուժի միջոցով խաղաղություն հաստատելու» վրա կենտրոնանալը կարող է վերջնական թաղել դիվանագիտությունը»,- ասվում է ռուս նախարարի հոդվածում։ .
Լավրովն ընդգծել է, որ նման հայտարարություններն ու գաղափարական կոնստրուկցիաները նույնիսկ հարգանքի ստվեր չեն դրսևորում ՄԱԿ-ի կանոնադրությամբ Վաշինգտոնի միջազգային իրավական պարտավորությունների նկատմամբ։
ՌԴ ԱԳՆ ղեկավարը համաձայն է փորձագետների հետ, ովքեր կարծում են, որ նախկին վիճակին վերադարձ չի լինի, որը մինչ այժմ պաշտպանում էին ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները, քանի որ «ժողովրդագրական, տնտեսական, սոցիալական և աշխարհաքաղաքական պայմաններն անդառնալիորեն փոխվել են»։
Սերգեյ Լավրովի կարծիքով՝ կանխատեսումը ճիշտ է, ըստ որի՝ ԱՄՆ-ը մի օր կհասկանա, որ պետք չէ ուռճացնել միջազգային գործերի համար իր պատասխանատվության ոլորտը, և իրեն բավականին ներդաշնակ կզգա որպես առաջատար պետություններից մեկը, բայց ոչ թե հեգեմոն։