ԱՄՆ հետախուզության տնօրենը հաստատել է, որ Ուկ...

ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը հաստատել է, որ Ուկրաինայի հետ հետախուզության տվյալների փոխանակման դադարն ավարտվել է, այս մասին նա գրել է X-ում։ Նրա ուղերձը հայտնվել է Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի եւ Միացյալ Նահանգների պատվիրակությունների միջեւ բանակցություններից հետո: Դրանցից հետո հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ը չեղյալ կհայտարարի Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակման դադարը եւ կվերսկսի ռազմական օգնության մատակարարումը։ Ի պատասխան սրա՝ Գաբարդն ասել է, որ «շնորհիվ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջնորդության՝ մենք մեկ էական քայլ ավելի մոտ ենք Ուկրաինայում արյունալի պատերազմի ավարտին»։ «Նախագահի ցուցումով ավարտվել է Ուկրաինայի հետ հետախուզական տեղեկատվության փոխանակման դադարը»,- ընդգծել է նա։ Նաեւ մարտի 11-ին Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքում կայացած հանդիպումից հետո Ուկրաինան համաձայնել է անհապաղ 30-օրյա հրադադարի հաստատմանը, եթե Ռուսաստանը նույնպես նման քայլի դիմի։