ԱՄՆ հանրապետական կոնգրեսականը ողջունել է Հայա...

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, հանրապետական Ջո Ուիլսոնը ողջունել է Հայաստանի և ԱՄՆ-ի միջև կնքված ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը:

«Մենք հնարավորություն ունենք Կովկասը կրկին դարձնելու ուժեղ՝ հիմնված համընդհանուր խաղաղության և բարգավաճման վրա։ Դրա համար մեզ պետք է խաղաղության համաձայնագիր Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների միջև։ Ինչպես Դոնալդ Թրամփը խաղաղություն է բերում Մերձավոր Արևելքին, ես գիտեմ, որ նա նույնը կանի Կովկասում»,- X-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ հանրապետական կոնգրեսականը: