ԱՄՆ գրոհն Իրանի միջուկային օբյեկտների դեմ հան...

ԱՄՆ գրոհը Իրանի միջուկային օբյեկտների դեմ հանցավոր է եւ անօրինական, հայտնել է իսլամական հանրապետության ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Մեզ՝ իրանցիներիս համար ԱՄՆ հարձակումը Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների դեմ, որոնք բոլորը պաշտպանված էին երաշխիքների մասին համաձայնագրով եւ գտնվում էին Ատոմային էներգիայի միջազգային գործակալության  լիակատար եւ մշտական վերահսկման ներքո, համարվում է միանգամայն անօրինական եւ հանցավոր գործողություն։ Աշխարհում ոչ մի մարդ, ոչ մի կազմակերպություն չի կարողանա որեւէ ձեւով արդարացնել այդ ագրեսիան»,- ասել է նա ամենշաբաթյա ճեպազրույցում։