ԱՄՆ դեսպանը հայտնել է «Ադրբեջանի եւ Հայաստանի...

Սիրիայի եւ Թուրքիայի, ինչպես նաեւ Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ էներգետիկ միջանցքը կարող է չափազանց շահեկան լինել։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, այս մասին հայտնել է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը «Մերձավոր Արեւելք և Աֆրիկա 2025» միջոցառման ժամանակ, որը կազմակերպել էր Milken Institute վերլուծաբանական կենտրոնը։

Նա ընդգծել է Թուրքիայի վճռական դերն Ադրբեջանի եւ Հայաստանի համար։

Դիվանագետի խոսքով՝ Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո հայ-թուրքական սահմանի բացման հույս կառաջանա։

«Եթե երթուղին երկարացվի Կասպից ծովից մինչեւ Միջերկրական, ապա դա թույլ կտա լուծել տարածաշրջանային բոլոր էներգետիկ խնդիրները»։