ԱՄՆ բանտում 84 տարեկանում մահացել էցմաh ազատազրկված հայտնի խորհրդային գnրծակալ Օլդրիչ Էյմսը, հաղորդել է BBC-ն:
Էյմսը ձերբակալվել է 1994 թվականի փետրվարին, խոստովանել է իր մեղքը և դատապարտվել ցմահ ազատազրկման՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի։
Հետաքննությունը պարզել է, որ նա գաղտնազերծել է ԱՄՆ-ի ավելի քան 100 հետախուզական գործողություն և բացահայտել Արևմուտքի համար աշխատող ավելի քան 30 գործակալի ինքնությունը։ ԱՄՆ հետախուզական գործակալությունների տվյալներով՝ սա հանգեցրել է ԿՀՎ-ի առնվազն 10 աղբյուրի մահվան։
Էյմսը սկսել է համագործակցել խորհրդային հետախուզության հետ 1985 թվականին՝ ՊԱԿ-ին տրամադրելով ամերիկացի գործակալների անունները նախնական 50,000 դոլարի դիմաց։ ՊԱԿ-ը նրան կոդային անվանումով «Կոլոկոլ» էր անվանում։
Նա խոստովանել է, որ 9 տարվա ընթացքում վաստակել է մոտավորապես 2.5 միլիոն դոլար։



