ԱՄՆ բանակում այլևս «զգեստներով տղաներ» չեն լինի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ռազմական նախարար Փիթ Հեգսեթը՝ Տեխասի Lockheed Martin-ի օբյեկտում ունեցած ելույթի ժամանակ։
«Մենք ուզում ենք ազատվել շեղող գործոններից և վատնումներից։ Այլևս ոչ մի DEI (Ներառման, բազմազանության և հավասարության նախարարություն), ոչ մի այլ մի քանի զգեստներով տղաներ», - ասել է նախարարը։
Ըստ նրա, ԱՄՆ նախորդ վարչակազմերը երկրի ռազմաարդյունաբերական համալիրի կարողություններն ու գործընթացները հանձնել են օտարերկրյա պետություններին՝ անտեսելով իրենց սեփական արդյունաբերություններում առկա հմտությունների կարևորությունը։ Նախագահ Դոնալդ Թրամփի օրոք, հավելել է Հեգսեթը, այդ օրերն ավարտվել են։



