ԱՄՆ ազգային անվտանգության նախարարությունը ներքին ստուգում կանցկացնի՝ գնահատելու բռնի ծայրահեղականության սպառնալիքը կազմակերպությունում: Այս մասին հայտարարել է վարչության պետ Ալեխանդրո Մայորկասը, է մամուլի հաղորդագրությունը հրապարակվել է նախարարության կայքում:
«Ներքին բռնի ծայրահեղականությունն ահաբեկչության հետ կապված ամենասարսափելի եւ տեւական սպառնալիքն է մեր երկրի համար»,- ասել է Մայորկասը, փոխանցում է «Գազետա»-ն:
Նա գործակալության աշխատակիցներին կոչ է արել զգոն լինել ինչպես ամերիկյան հասարակության, այնպես էլ կազմակերպության մեջ ներքին բռնության ծայրահեղականության բացահայտման եւ դրա դեմ պայքարի ջանքերում: Նախարարը շեշտել է, որ ՆԱՆ-ում ատելության եւ բռնի ծայրահեղականության գործողություններն անընդունելի են:
Մալյորկասի հրամանով միջգերատեսչական աշխատանքային խումբը, որը բաղկացած է բարձրաստիճան պաշտոնյաներից, ամենակարճ ժամկետներում կգնահատի, թե ինչպես լավագույնս կանխել, բացահայտել եւ արձագանքել նախարարության ներսում բռնի ծայրահեղականության հետ կապված սպառնալիքներին: