Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մարտի 3-ին ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսին:
ԱԺ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել Հայաստանի կառավարության ժողովրդավարական օրակարգի իրականացման գործում ԱՄՆ-ի ցուցաբերած տեսանելի աջակցությունը` այդ համատեքստում կարեւորելով նաեւ Միջազգային հանրապետական ինստիտուտի` Հայաստանում իրականացվող տարբեր բարեփոխումների գործընթացներին աջակցելուն ուղղված գործունեությունը:
ՄՀԻ եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսն էլ շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ընդունելության համար` նշելով, որ Հայաստանում իրենց գործունեության արդյունավետության հարցում մեծ դերակատարում ունի նաեւ խորհրդարանական հաջողված համագործակցությունը:
Զրուցակիցները քննարկել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:



