Ամերիկյան զինվորականները հայտարարություն են հրապարակել X սոցիալական ցանցում, որտեղ հայտնել են, թե «հաջողությամբ որսացել են իրանական երկու բալիստիկ հրթիռներ, որոնք թիրախավորել էին Քուվեյթում տեղակայված ամերիկյան զորքերը»։
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) տվյալներով՝ որսումը տեղի է ունեցել կիրակի երեկոյան, արևելյան ժամանակով (ET) 23:00-ին։
Սոցցանցի հայտարարության մեջ նշվում է, որ հրթիռները «անմիջապես ոչնչացվել են», ամերիկյան զինծառայողներից ոչ ոք չի տուժել։
«ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը պահպանում է զգոնությունը և կշարունակի պաշտպանել մեր ուժերը իրանական ագրեսիայից՝ միևնույն ժամանակ աջակցելով գործող կրակի դադարեցման ռեժիմին»,- հավելել են գերատեսչությունում։
Որսումը տեղի է ունեցել հանգստյան օրերին Իրանի և ԱՄՆ-ի միջև վերսկսված փոխադարձ ռազմական գործողությունների ֆոնին։ Կիրակի օրը CENTCOM-ը հայտնել էր, որ հանգստյան օրերի ընթացքում ինքնապաշտպանության կարգով «հարվածներ է հասցրել Գորուկում և Քեշմ կղզում տեղակայված իրանական ռադարներին և անօդաչու սարքերի կառավարման կետերին»։



