AC-130J ինքնաթիռները, որոնք նախատեսված են ամերիկյան հետեւակային զորքերին օդային աջակցություն ցուցաբերելու համար, կունենան լազերային Airborne High Energy Laser (AHEL) լազերային հրանոթ։ Այս մասին հայտնում է Lenta.ru-ն։ Ամերիկյան ռազմակնա արդյունաբերության մեջ մասնագիտացված Lockheed Martin ընկերությունը հայտնում է, որ փոխանցել է ամերիկյան ռազմաօդային ուժերին AHEL լազերը՝ գործարանային փորձարկումներից հետո։ Այժմ մասնագետները զբաղված են լազերային ճառագայթի կառավարման համակարգի ինտեգրացիայի հետ կապված աշխատանքներով, որից հետո արդեն լազերային թնդանոթը կտեղակայվի AC-130J-ի վրա։ Ամերիկյան ռազմական իշխանությունները հույս ունեն, որ արդեն հաջորդ ֆինանսական տարում կսկսեն հիմնակն փորձարկումները։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում։



