
Ամերիկայի հայկական համագումարի համանախագահները նամակ են հղել նախագահ Թրամփին՝ մտահոգություն հայտնելով Հայաստանի անվտանգության համար, մինչ Ադրբեջանի հետ բանակցություններն ավարտվեցին:
Հիշելով անցյալ տարվա նախագահի հայտարարությունը «պաշտպանել հալածվող քրիստոնյաներին» և «վերականգնել ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԸ Հայաստանի և Ադրբեջանի միջև», Ամերիկայի հայկական համագումարի (Համագումար) համանախագահներ Օսկար Թաթոսյանն ու Թալին Յակուբյանը նախագահ Դոնալդ Թրամփին ուղղված մի նամակում առանձնացրեցին բազմաթիվ մտահոգություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև «պատմական խաղաղության պայմանագրի» բանակցությունների ավարտի մասին հայտարարության առնչությամբ։
«Իսկական խաղաղության հնարավոր չէ հասնել այնքան ժամանակ, քանի դեռ բոլոր հայ պատանդներն ու ռազմագերիները ազատ չեն արձակվել, և մենք Ձեզ կոչ ենք անում օգտագործել Ձեր տրամադրության տակ եղած բոլոր գործիքները՝ նրանց անհապաղ ազատությունն ապահովելու համար»,– ընդգծեցին Համագումարի համանախագահները։
Համանախագահներն ընդգծեցին, որ պետք է լինեն անվտանգության ուժեղ երաշխիքներ, ինչպես նաև «ծանր հետևանքներ, եթե Ադրբեջանը խախտի այս պայմանագիրը»: Իրենց նամակում նրանք նշեցին Ադրբեջանի կողմից «իր միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները կատարելու» շարունակական ձախողումը, «ներառյալ 2020թ.-ին Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորևվածությունը» նախագահ Թրամփի առաջին պաշտոնավարման ընթացքում։
Նամակում նաև լուրջ մտահոգություններ արտահայտվեցին «Հայաստանի սահմանների ներսում ռազմավարական տարածքներում» Ադրբեջանի շարունակական ռազմական ներկայության վերաբերյալ և բացատրվել է, որ չնայած Հայաստանի պատրաստակամությանը հասնելու կայուն խաղաղության համաձայնագրի, Ադրբեջանը «շարունակում է անօրինական ցուցադրական դատավարություններ անցկացնել հայ գերիների նկատմամբ»:
Բացի այդ, Համանախագահներն ընդգծեցին, որ Արցախի 120,000 հայերի էթնիկ զտումները մնում են «չլուծված հումանիտար ճգնաժամ» և իրենց նամակում շեշտվեց, որ նրանց իրավունքները և կարգավիճակը պետք է լուծում ստանան, և նրանց «վերադարձի հիմնարար իրավունքը պետք է երաշխավորվի»։