
Ամերիկացիների մեծ մասը կաջակցի դեմոկրատներից և հանրապետականներից բացի երրորդ խոշոր քաղաքական կուսակցության ի հայտ գալուն, սակայն չի ցանկանա, որ SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը ներգրավված լինի դրանում, ըստ Fox News-ի կողմից երեքշաբթի օրը հրապարակված հարցման։
Հարցման համաձայն՝ հարցվածների 53%-ը լավ գաղափար է համարում Միացյալ Նահանգներում երրորդ ազդեցիկ կուսակցության ստեղծումը։ Մինչդեռ 42%-ը դեմ է արտահայտվել նման նախաձեռնությանը։ Միայն 22%-ն է պատրաստ աջակցելու Իլոն Մասկի ղեկավարությամբ նոր կուսակցության ստեղծմանը։ Հիշեցնենք, որ Մասկը մինչև վերջերս ամերիկյան կառավարության աշխատանքի արդյունավետության բարձրացման վարչության (DOGE) համակարգողն է եղել և փաստացի մտնում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մերձավոր շրջապատի մեջ։ Հարցվածների 75%-ը բացասաբար է վերաբերվել Մասկի կողմից նոր կուսակցության ստեղծմանը։
Ինչպես նշում է Fox News-ը, ամերիկացիների պատրաստակամ են աջակցել նոր խոշոր կուսակցության ստեղծմանը, ինչը պայմանավորված է ընտրողների հիասթափությամբ թե՛ հանրապետականներից, թե՛ դեմոկրատներից։ Հարցվածների 64%-ը համաձայնել է այն մտքի հետ, որ Դեմոկրատական կուսակցությունը հստակ ծրագիր չունի ԱՄՆ-ի առջև ծառացած խնդիրները լուծելու համար։ Հարցման մասնակիցների 54%-ը նույն կարծիքին է հանրապետականների մասին։
Հարցումը անցկացվել է հուլիսի 18-21-ը։ Հարցմանը մասնակցել է 1000 ամերիկացի։