American Airlines-ի ինքնաթիռը հրդեհվել է Դենվ...

American Airlines ավիաընկերության  օդանավի շարժիչը բռնկվել է Դենվերի միջազգային օդանավակայանում, ինչի հետևանքով 172 ուղևորներին և անձնակազմի 6 անդամներին ստիպված են եղել տարհանել. համապատասխան տեսնյութը տարածվել է համացանցում:

Ինչպես գրում է The Telegraph-ը, տեսանյութերում երևում է Boeing 737-800-ը՝ կրակի և սև ծխի  ամպի մեջ:

Օդանավը Կոլորադո Սփրինգսից ուղևորվում էր Դալլաս Ֆորթ Ուորթ, սակայն շարժիչի հետ խնդիրներից հետո ստիպված է եղել վայրէջք կատարել Դենվերում: