Ամերիաբանկը ճանաչվել է «Լավագույն ներդրումայի...

«Global Finance» հեղինակավոր ամսագիրը հրապարակել է աշխարհի լավագույն ներդրումային բանկերի 2022թ.-ի մրցանակաբաշխության հաղթողների ցանկը, համաձայն որի` Ամերիաբանկը յոթերորդ  տարին անընդմեջ ճանաչվել է  «Լավագույն ներդրումային բանկը» Հայաստանում։ 

 

Հեղինակավոր մրցանակաբաշխության հաղթողները որոշվել են փորձագիտական գնահատականների և մի շարք չափանիշների հիման վրա, այդ թվում` 2021թ. տվյալներով շուկայում բանկերի մասնաբաժինը, գործարքների, մատուցվող ծառայությունների և խորհրդատվությունների թիվը և ծավալը,   կառուցվածքային հնարավորությունները, սպասարկման ցանցը, շուկայի իրավիճակին արձագանքելու կարողությունն ու ջանքերը, նորարարությունը, գնային քաղաքականությունը, տեղաբաշխված արժեթղթերի շարժը երկրորդային շուկայում, ինչպես նաև համբավը:

 

«Շարունակվող համավարակի պայմաններում ներդրումային բանկերն առաջատար դեր են խաղում համաշխարհային տնտեսության փոխակերպման գործում», – նշել է «Global Finance»-ի հրատարակիչ և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Դ. Ջիարապուտոն: «Ընկերությունների համար ավելի քան երբևէ կարևոր է հասկանալ, թե մասնագիտական ինչ գիտելիքներ և հմտություններ կարող են առաջարկել ներդրումային բանկերը:  «Global Finance»-ի ներդրումային բանկերի մրցանակաբաշխությունն այդ ոլորտի առաջատար հաստատությունները ներկայացնող հզոր հարթակ է»:

Մրցանակաբաշխության հաղթողների ցանկը և մանրամասները կհրապարակվեն 2022թ. ապրիլին ամսագրի տպագիր, ինչպես նաև առցանց` GFMag.com կայքում: 

 

«Ամերիաբանկ» ՓԲԸ-ի մասին

Աﬔրիաբանկը դինաﬕկ զարգացող ունիվերսալ բանկ է, որը գործում է Հայաստանում և դասվում երկրի աﬔնակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին։ Բանկը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային նորարարական ծառայություններ՝ տրամադրելով բանկային լուծուﬓերի ամբողջական փաթեթ:

Աﬔրիաբանկը Հայաստանի խոշորագույն բանկն է, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը։ 2021թ. տարեկան ֆինանսական արդյունքներով` Ամերիաբանկը ֆինանսական հիմնական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել,  կապիտալ, զուտ շահույթ) Հայաստանի բանկային ոլորտի առաջատարն է:

Ամերիաբանկը ներկայանում է հստակորեն մշակված թվային օրակարգով և շարունակաբար նորարարական ՏՏ լուծումներ է ներդնում ֆինանսական ծառայությունների և պրոդուկտների ոլորտում։

Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ թվային ժամանակակից միջավայրում սպասարկման բարձր որակ և բանկային փորձառություն ապահովելու նպատակով։

Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կայք կամ զանգահարել  (+37410) 56 11 11 հեռախոսահամարով։