Ամերիաբանկը Երևանի կենտրոնում` «Անցում N1»-ում (Մաշտոցի 20/4), բացել է «Մաշտոց» մասնաճյուղը, որը ոչ ստանդարտ գրաֆիկով աշխատող Բանկի ամենամեծ մասնաճյուղն է: Մասնաճյուղն աշխատելու է ամեն օր` երկուշաբթիից կիրակի, ժամը 10:30-ից մինչև ժամը 21:15-ը: «Մաշտոց» մասնաճյուղն առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ բոլոր այն ֆիզիկական և իրավաբանական անձանց, որոնք կդառնան Ամերիաբանկի հաճախորդ` բացելով հաշիվ Ամերիաբանկի «Մաշտոց» մասնաճյուղում մինչև 2021թ. օգոստոսի 31-ը ներառյալ:
«Մաշտոց» մասնաճյուղն առաջարկում է հատուկ պայմաններով հետևյալ ծառայությունները.
Արշավի պայմանները ֆիզիկական անձանց համար.
- Մեկ դեբետային կամ կրեդիտային վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի
- Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների անվճար տրամադրում
- Անվճար հաշիվ` բանկային ծառայությունների ողջ փաթեթով
- VISA ստիկեր` տարեկան 1500 դրամ (3000 դրամի փոխարեն)
Արշավի պայմանները իրավաբանական անձանց համար
- Օնլայն/Մոբայլ բանկինգ ծառայությունների տրամադրում` մեկ տարի անվճար սպասարկմամբ
- Ընկերության 2 ղեկավարի համար մեկական վճարային քարտ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի
- Business տեսակի քարտի տրամադրում ` առանց մեկ տարվա սպասարկման վճարի
«Մաշտոց» մասնաճյուղում ստեղծված են և' օնլայն, և' օֆլայն սպասարկման հնարավորություններ. կանխիկի մուտքագրման և ելքագրման բանկոմատ, վճարային տերմինալ, հաճախորդներին սպասարկող բարեհամբույր անձնակազմ, հյուրընկալ, կանաչ ու լուսավոր միջավայր:
Մասնաճյուղը մատուցելու է Ամերիաբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություննները:
«Ամերիաբանկ» ՓԲԸ
Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:
Ամբողջական տեղեկատվության համար այցելել www.ameriabank.am կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով;
Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: