Հունիսի 3-ի հանրահավաքին մենք պետք է ամբողջ ա...

Հունիսի 3-ին Հանրապետության հրապարակում նախատեսվող հանրահավաքով մեր ժողովուրդը պետք է ցույց տա, որ ինքը արդեն համախմբված է, միասնական է և իր լուրջ խոսքն է ասելու, որ դեմ է 300 000 ադրբեջանցիներին, դեմ է Փաշինյանի իշխանությանը: Այս մասին «Ուժեղ Հայաստան»-ի տեսանյութում ասել է կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը:

«Մենք պետք է այդ օրը ամբողջ աշխարհին ցույց տանք, որ Փաշինյանը բոլորիդ խաբում է ինքը Հայաստանում չունի իշխանություն: Ես ուրախ կլինեի, որ նույնիսկ այն մարդիկ, ովքեր մեզ չեն ընտրելու, նույնպես մասնակցեին հանրահավաքին, դրանով կասեն իրենց խոսքը, որ իրենք դեմ են ադրբեջանցիների Հայաստան գալուն, իսկ եթե իրենք չգան, ես անհանգստություն ունեմ, որ հաջորդ հանրահավաքներին հրապարակում կլինեն ադրբեջանցիները, բայց հունիսի 7-ից հետո․ մենք դա թույլ չենք տալու»,- իր խոսքում նշել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում