
Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր կենդանության օրոք արդեն իսկ ժողովրդի կողմից կնքվել է Շինարար տիտղոսով՝ հանգույն Ներսես Գ Շինող (641-661) և Վազգեն Ա Շինարար (1955-1994) հայրապետների, այս մասին հայտարարել է Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։
Սրբազանի խոսքով ՝Գարեգին Բ֊ին տրված գնահատականն անվիճելիորեն արդարացված է։
«Հայաստանի թեմերով մեկ ընթացող եկեղեցաշինության աննախադեպ ծավալը, բայց մանավանդ հայ հոգևոր կյանքի սիրտը հանդիսացող Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի անդադար ծաղկումն ու ընդարձակումը, անխոս, վկան և հայտարարն են ասվածի։ Պատահական չէ, որ վերջին տասնամյակում օտար այցելուների և զբոսաշրջիկների կողմից Մայր Աթոռ Ս․ Էջմիածինը բնորոշվում է որպես հայոց Վատիկան․․․»,- նշել է Գևորգ Սրբազանը։